«Մաքլարենի» մրցաշրավորդ Լանդո Նորիսը հաղթել է Մայամիի Գրան պրին։ 24-ամյա բրիտանացին կարիերայում տարել է առաջին հաղթանակը։ Նա Ֆորմուլա 1-ի Գրան պրի հաղթած 114-րդ մրցարշավորդն է պատմության մեջ։
Երկրորդ տեղը զբաղեցրել է աշխարհի կրկնակի չեմպիոն, ավստրիական «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցաշավորդ Մաքս Ֆերստապենը, լավագույն եռյակը եզրափակել է Շարլ Լեկլերը («Սկուդերիա Ֆերարի»)։
Հաղթանակից հետո Նորիսը վաստակեց 83 միավոր և աշխարհի չեմպիոնի համար պայքարում բարձրացավ 4-րդ տեղ։ Ընդհանուր հաշվարկը 136 միավորով գլխավորում է Ֆերստապենը, որին հաջորդում է «Ռեդ Բուլում» նրա թիմակից, մեքսիկացի Սերխիո Պերեսը (103)։ Եռյակը 93 միավորով եզրափակում է Շարլ Լեկլերը։
Կոնստրուկտորների գավաթի պայքարում առաջատարը «Ռեդ Բուլն» (239 միավոր) է։ Իտալական «Սկուդերիա Ֆերարին» 187 միավորով երկրորդն է։ «Մաքլարենը» ունի 124 միավոր և երրորդ տեղում է։