Logo

Ֆորմուլա 1. Լանդո Նորիսը` Բրազիլիայի Գրան պրիի որակավորման մրցարշավի հաղթող

11:28 / 09.11.2025Ֆորմուլա 1
null

Բրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Բրազիլիայի Գրան պրիի որակավորման մրցարշավը:

Բրիտանացին գրանցել է 1:09.511 արդյունք: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մերսեդեսի» իտալացի ներկայացուցիչ Անդրեա Կիմի Անտոնելին: Լավագույն եռյակը եզրափակել է «Ֆերարիից» Շառլ Լեկլերը:

Գործող չեմպիոն, ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը զբաղեցրել է 16-րդ տեղը:

Գլխավոր մրցարշավը տեղի կունենա նոյեմբերի 9-ին, Երևանի ժամանակով 21:30-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ 1»-ով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ