«Մաքլարենի» պիլոտ Լանդո Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Բրազիլիայի Գրան պրին։
Սան Պաուլոյի մրցուղում եզրագիծը երկրորդը հատել է «Մերսեդեսից» Անդրեա Կիմի Անտոնելին` գրանցելով կարիերայի լավագույն արդյունքը։
Երրորդը նախորդ չորս տարիների չեմպիոն Մաքս Ֆերստապենն («Ռեդ Բուլ») էր։ Նա մեկնարկել էր 16-րդ տեղից։
Նորիսը 390 միավորով ընդհանուր հաշվարկի առաջատարն է։ «Մաքլարենում» նրա թիմակից Օսկար Պիաստրին ունի 366, իսկ Ֆերստապենը` 341 միավոր։
Կոնստրուկտորների գավաթի մրցաշարային աղյուսակը 721 միավորով գլխավորում է «Մաքլարենը»։ Բրիտանական թիմն արդեն ապահովել է չեմպիոնությունը։ «Մերսեդեսը» հավաքել է 398, «Ռեդ Բուլը»` 366, իսկ «Ֆերարին»` 362 միավոր։
Հաջորդ Գրան պրին կկայանա նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ում` Լաս Վեգասում։
Ֆորմուլա 1-ի մրցարշավները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցարշավները հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


