Սինգապուրում կայացավ Ֆորմուլա-1-ի մրցաշրջանի 18-րդ մրցարշավի որակավորման փուլը:
Հաղթող դարձավ «Մաքլարենի» բրիտանացի մրցարշավորդ Լանդո Նորիսը, երկրորդ տեղը գրավեց գործող չեմպիոն և ընթացիկ մրցաշրջանի առաջատար, ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը, լավագույն եռյակը եզրափակեց գերմանական «Մերսեդեսի» բրիտանացի ներկայացուցիչ Լյուիս Հեմիլթոնը:
Սինգապուրի Գրան պրիի գլխավոր մրցարշավը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին և կցուցադրվի Fast Sports 2-ի ուղիղ եթերում:
QUALIFYING CLASSIFICATION
— Formula 1 (@F1) September 21, 2024
Norris delivers when it matters 💪#F1 #SingaporeGP pic.twitter.com/i6rGP8j1FA