Ֆորմուլա 1-ի նորեկ Կիմի Անտոնելին սոցցանցերում լուսանկար է հրապարակել՝ հայտնելով, որ վարորդական իրավունք է ստացել։
18-ամյա իտալացին դարձել է Ֆորմուլա 1-ի պատմության մեջ միայն երկրորդ պիլոտը, որը նախքան վարորդական իրավունք ունենալը հնարավորություն է ստացել մասնակցելու Գրան պրիների։ Առաջինը եղել է աշխարհի քառակի չեմպիոն Մաքս Ֆերստապենը, որը գլխավոր ավտոսպորտում նորամուտը նշել է 17 տարեկանում։
Անտոնելին Ֆորմուլա 1-ում նորամուտը կնշի 2025թ. մրցաշրջանում և հանդես կգա գերմանական «Մերսեդեսում», որտեղ կփոխարինի աշխարհի 7-ակի չեմպիոն, լեգենդար Լյուիս Հեմիլթոնին: