Logo

Ֆորմուլա-1-ի Կանադայի Գրան պրիի անցկացման ժամկետը կփոխվի

19:44 / 18.11.2024Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա-1-ը որոշել է Կանադայի Գրան պրին անցկացնել մայիսին, հայտնում է Autosport-ը։

Կանադայի մրցարշավն անցկացվում է հունիսի սկզբին` հաջորդելով Իտալիայի և Մոնակոյի Գրան պրիներին: Մրցաշարի ղեկավարությունը մտադիր է Կանադայի Գրան պրին անցկացնել Մայամիի մրցարշավից հետո, որպեսզի նվազեցնի թիմերի ծանրաբեռնվածությունը, նաև ֆինանսական ծախսերը:

Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի մրցաշրջանը մեկնարկում է Ավստրալիայում, հաջորդում են Չինաաստանի և Ճապոնիայի Գրան պրիները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա