Ֆորմուլա-1-ի 2024 թվականի մրցաշրջանում կարող է ավելանալ ևս մեկ Գրան պրի:
Autosport-ի տեղեկություններով, Ֆորմուլա-1-ի նախագահ Ստեֆանո Դոմենիկալին բանակցություններ է վարում Վիետնամի Գրան պրիի անցկացման շուրջ: Այն պետք է ներառվեր մրցաշրջանի օրացույցում դեռևս 2020 թվականին, սակայն խանգարեց կորոնավիրուսի համավարակը:
Հիշեցնենք, որ մրցաշրջան-2023-ում կկայանա 23 Գրան պրի: Նոր մրցափուլը մարտի 5-ին մեկնարկել է Բահրեյնի Գրան պրիով և կավարտվի Աբու-Դաբիի մրցումով նոյեմբերի 26-ին:
Ավելի վաղ Չինաստանում 2023 թվականի ապրիլի 16-ին նախատեսված Գրան պրին չեղարկվել էր երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: