Ֆորմուլա 1-ի 2009թ. աշխարհի չեմպիոն Ջենսոն Բաթոնը նշել է կարիերայի ամենաբարդ մրցակցին, հայտնում է F1oversteer-ը։
«Ֆեռնանդո Ալոնսոն եղել է ամենաբարդ մրցակիցներից մեկը, որին հանդիպել եմ՝ և՛ որպես թիմակից, և՛ որպես մրցակից: Լյուիս Հեմիլթոնը նույնպես անհավատալի արագ էր։ Հեմիլթոնը և Այրթոն Սենան միգուցե պատմության մեջ ամենաարագ պիլոտներն էին, բայց Ֆեռնանդոն ամենաբազմակողմանին էր։
Գիտեի, որ եթե նույնիսկ Ալոնսոյին գերազանցեմ որակավորման փուլում, միևնույն է շատ բարդ է լինելու հաղթել նրան մրցմանը։ Նա արտաքինից հաճելի է, շատ ընկերասեր, բայց ներքուստ իսկապես ուժեղ մրցակից է և ամեն ինչ կանի` քեզ հաղթելու համար»,- ասել է բրիտանացի նախկին պիլոտը։
Ջենսոն Բաթոնը 2009թ. մրցաշրջանում բրիտանական «Բրաունի» բոլիդով 6 հաղթանակ է տարել և 95 միավորով նվաճել կարիերայի միակ չեմպիոնական տիտղոսը։


