Ֆորմուլա 1-ի մրցաշրջանի վերջին Գրան պրիի որակավորման մրցարշավը հաղթեց գործող չեմպիոն Մաքս Ֆերստապենը:
Ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի մրցարշավորդը գրանցեց 1:22.207 արդյունք: Բրիտանական «Մաքլարենի» ներկայացուցիչներ Լանդո Նորիսն ու Օսկար Պիաստրին զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը:
Ընդհանուր հաշվարկում առաջատարը Նորիսն է, 2-րդը` Ֆերստապենը, 3-րդը` Պիաստրին:
QUALIFYING CLASSIFICATION
— Formula 1 (@F1) December 6, 2025
P1 Verstappen
P2 Norris
P3 Piastri
Roll on race day!! #F1 #AbuDhabiGP pic.twitter.com/f6z4bCKXjB
A grandstand finish to qualifying! 🍿
— Formula 1 (@F1) December 6, 2025
What a performance from Max 💪#F1 #AbuDhabiGP pic.twitter.com/Ou2WLzlw0V
Մրցաշրջանի վերջին և որոշիչ մրցարշավը կանցկացվի դեկտեմբերի 7-ին, Երևանի ժամանակով 17:00-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ 1»-ով:


