Logo

Ֆորմուլա 1. Ֆերստապենը 12 հազարերորդական վայրկյանով գերազանցեց Նորիսին և հաղթեց Ճապոնիայի Գրան պրիի որակավորման փուլը

11:41 / 05.04.2025Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա 1-ի գործող չեմպիոն Մաքս Ֆերստապենը տպավորիչ քամբեքով հաղթեց Ճապոնիայի Գրան պրիի որակավորման փուլը:

Ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի մրցարշավորդը վերջին շրջանում 12 հազարերորդական վայրկյանով գերազանցեց բրիտանական «Մաքլարենի» ներկայացուցիչ Լանդո Նորիսին:

Լավագույն եռյակը եզրափակեց Նորիսի թիմակից Օսկար Պիաստրին:

Ճապոնիայի Գրան պրիի մրցարշավը կանցկացվի ապրիլի 6-ին:

Ֆորմուլա 1-ը հեռարձակվում է «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ