Logo

Ֆորմուլա 1. Դոնալդ Թրամփը՝ «Մաքլարենի» ղեկի՞ն

02:46 / 15.06.2025Ֆորմուլա 1
null

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կվարի Ֆորմուլա 1-ի բրիտանական «Մաքլարենի» մեքենան Օսթինում կայանալիք փորձարկումների ժամանակ, Daily Mail-ի հաղորդմամբ՝ հայտնել է ֆրանսիական Canal+ հեռուստաալիքի լրագրող Ժուլյեն Ֆեբրոն:

«Մաքլարենից», սակայն, անմիջապես հերքել են տեղեկությունը: Թիմի խոսնակը Crash.net-ի հետ զրույցում ասել է. «ԱՄՆ նախագահը չի վարի մեր մեքենան»:

2024 թվականի մայիսին Դոնալդ Թրամփը Մայամիի Գրան պրիի ժամանակ այցելել էր «Մաքլարենի» թիմին:

Ֆորմուլա 1-ում հունիսի 13-15-ն ընթացքի մեջ է Կանադայի Գրան պրին: Մրցարշավը կկայանա հունիսի 15-ին և ժամը 22:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ