«Նոայի» պաշտպան Ջեֆերսոն Ֆորմիգաոն հեռացել է թիմից՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Լրացել է 31-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի և հայկական ակումբի միջև պայմանագրի ժամկետը: Կողմերը որոշել են նոր պայմանագիր չկնքել:
«Նոան» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին և մաղթել հաջողություն հետագա կարիերայում:
Հիշեցնենք, որ վերջերս թիմից հեռացել են նաև Բենիկ Հովհաննիսյանն ու Դենիս Դեդեչկոն: