«Լիոնի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Ֆրանսիայի Լիգա 1-ի 24-րդ տուրի` «Բրեստի» դեմ մրցավեճում (2-1) մրցավարին բախվելուց և կարմիր քարտ ստանալուց հետո կարող է որակազրկվել 7 ամսով, հաղորդում է RMC Sport-ը։
Ֆոնսեկան մրցավար Բենուա Միլոյի հետ ագրեսիվ կերպով վիճել է խաղի վերջնամասում։ Մրցավարին ու մարզչին բաժանել է «Լիոնի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն։
Ֆոնսեկան հետխաղյա ասուլիսին ներողություն է խնդրել իր պահվածքի համար, սակայն Լիգա 1-ի Կարգապահական կոմիտեն նախատեսում է լուրջ պատժամիջոց կիրառել պորտուգալացու նկատմամբ։