Logo

Ֆոնսեկա. «Հպարտ եմ, որ «Միլանի» մարզիչն եմ եղել»

17:31 / 30.12.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի փոխչեմպիոն «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած պորտուգալացի մասնագետ Պաուլու Ֆոնսեկան դիմել է թիմի երկրպագուներին:

«Ես գրկում եմ բոլորին և ասում շնորհակալություն հարգանքի և աջակցության համար: Հպարտ եմ, որ «Միլանի» մարզիչն եմ եղել: Հրաժեշտ եմ տվել թիմին և հեռացել»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է MilanNews.it-ը:

51-ամյա Ֆոնսեկան Իտալիայի փոխչեմպիոնի գլխավոր մարզչի ղեկը ստանձնել էր հուլիսին: Նրա գլխավորությամբ «Միլանն» անցկացրել է 24 խաղ, տարել 12 հաղթանակ, գրանցել 6 ոչ-ոքի և պարտվել նույնքան խաղում:

Հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացրել է, որ «Միլանի» նոր գլխավոր մարզիչը կլինի պորտուգալացի Սերժիու Կոնսեյսաուն, նա Իտալիա կժամանի դեկտեմբերի 30-ին:

50-ամյա Կոնսեյսաուն նախորդ 7 տարիներին գլխավորել է պորտուգալական «Պորտուն»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ