Logo

Ֆոդենի հեթ-տրիկը կամային հաղթանակ պարգևեց «Մանչեսթեր Սիթիին»

01:55 / 06.02.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում հյուրընկալվեց «Բրենթֆորդին» և կամային հաղթանակի հասավ 3-1 հաշվով: Գործող չեմպիոնի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Անգլիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Ֆիլ Ֆոդենը:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն այս հաղթանակից հետո 49 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, նույնքան միավոր ունի երրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալը», որը մեկ խաղ ավելի է անցկացրել: Առաջատար «Լիվերպուլը», որն ունի 51 միավոր, նույնպես «Մանչեսթեր Սիթիի» համեմատ մեկ հանդիպում ավելի է անցկացրել:

«Բրենթֆորդը» 22 խաղից հետո նույնքան միավորով 15-րդ տեղում է:

Պրեմիեր լիգա, 23-րդ տուր

«Բրենթֆորդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1-3

Նիլ Մոպ, 21 - Ֆիլ Ֆոդեն, 45+3, 53, 70

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ