Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Ֆիլ Ֆոդենը բարձր է գնահատել ակումբակցի՝ բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի խաղամակարդակը:
«Կևինն ապաքինվելուց անմիջապես հետո սկսեց բարձր խաղամակարդակ ցուցադրել: Երբ նա այսպիսի մարզավիճակում է, աշխարհի լավագույն երեք ֆուտբոլիստներից մեկն է: Ես չգիտեմ մեկին, որը կարող է Դե Բրույնեից լավ փոխանցումներ կատարել: Եթե մենք ցանկանում ենք կրկին տիտղոսներ նվաճել, մեզ պետք է, որ Կևինը լինի լավագույն մարզավիճակում»,- նշել է անգլիացին TNT Sports-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով 2023 թվականի օգոստոսից մինչև այս տարվա հունվար խաղադաշտ դուրս չէր եկել, իսկ դրանից հետո անցկացրած 5 խաղում դարձել է մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ:


