Logo

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ստուգողական խաղեր կանցկացնի Իսրայելում

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:17 / 25.01.2022ՍՊՈՐՏ
HH futzali havaqakan

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլին պատրաստվող ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի սկզբին երկու ստուգողական հանդիպում կանցկացնի Իսրայելի ընտրանու հետ։

Մինչև այդ, ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, մեր ֆուտզալիստները հունվարի 25-29-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն մայրաքաղաքում գործող ֆուտբոլի ակադեմիայում։

Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու է հրավիրել հետևյալ խաղացողներին՝ Լուան Բարբոսային («Ֆունդաո», Պորտուգալիա), Ալբերտ Աղաջանովին («Նովայա Գեներացիա», Ռուսաստան), Արթուր Մկրտչյանին («Երևան»), Արթուր Մելքոնյանին («Ուխտա», Ռուսաստան), Ռոդրիգինյոյին, Ժուլիո Զանոտտոյին (երկուսն էլ՝ «Նորիլսկի Նիկել», Ռուսաստան), Դենիս Նևեդրովին («Տյումեն», Ռուսաստան), Նիկիտա Խրոմիխին («Տորպեդո», Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան), Դավիթ Ասլանյանին («Գոմել», Բելառուս), Սարգիս Մարգարյանին («Գոմել», Բելառուս), Վիտինյոյին («Ֆորտունա Վիներ Նոյշտադտ», Ավստրիա), Լուկաս Ռոզենսկիին («Ալ-Թադամոն», Քուվեյթ), Սարո Գալստյանին, Գարեգին Մաշումյանին, Համլետ Մանուկյանին, Գեղամ Թումբարյանին, Միհրան Դերմենջյանին, Արամ Սարգսյանին, Ռաֆիկ Մելիքյանին (բոլորն էլ՝ «Երևան») ու Արմեն Դավիդյանին («Ալաշկերտ»)։

Հայաստանի հավաքականը Իսրայել կմեկնի հունվարի 29-ին, իսկ ստուգողական հանդիպումները տեղի կունենան փետրվարի 1-ին և 2-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա