Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Չեխիայի դեմ 2024թ․ աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի 3-րդ տուրի խաղից առաջ վերջին մարզումն է անցկացրել Պլզենում, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում 4-2 հաշվով հաղթել էր Չեխիային: Հայաստանի հավաքականը 6 միավորով ընտրական 3-րդ խմբի առաջատարն է, Չեխիան 3 միավորով 2-րդն է, Բոսնիա և Հերցեգովինան միավոր չունի:
Չեխիա - Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19:30-ին:
ԱԱ-2024. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կադրային խնդիրներով ժամանել է Չեխիա (ֆոտո)