Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացրեց վերջին մարզումը Չեխիայի դեմ աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի երկրորդ տուրի հանդիպումից առաջ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայաստանի - Չեխիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին Երևանում և կմեկնարկի ժամը 18:00-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին տուրում հյուրընկալվելիս 4-3 հաշվով հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինային: Ընտրական 3-րդ խմբում 3 թիմերի պայքարում Հայաստանի ու Չեխիայի հավաքականները 3-ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը: