Logo

Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. «Երևանը» պարտվեց մեկնարկային խաղում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
21:35 / 24.08.2022• Ֆուտզալ
null

Երևանում մեկնարկել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման նախնական փուլի C խմբի մրցաշարը:

Առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Երևանը» ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում 2-7 հաշվով պարտվեց լատվիական «Պետրովին»:

Խաղի մեկնարկում «Երևանը» Գոռ Սարգսյանի և Գարեգին Մաշումյանի գոլերի օգնությամբ հաղթում էր 2-0 հաշվով, սակայն մինչև ընդմիջում բաց է թողել 4 գնդակ: Երկրորդ խաղակեսում լատվիական թիմը ևս 3 գոլ է խփել ու տարել վստահ հաղթանակ:

Խմբի մյուս խաղում անգլիական «Հելվեցիա Լոնդոնն» 15-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարը ներկայացնող «Եվրոպային»: 

Երկրորդ տուրում «Երևանն» օգոստոսի 25-ին կմրցի «Եվրոպայի» հետ, մեկնարկը՝ 19:30-ին:

Հիշեցնենք, որ C խմբի հաղթողը կընդգրկվի հիմնական փուլի 7-րդ խմբում, որտեղ կմրցի «Կաունո Ժալգիրիս» (Լիտվա), «Չիտա դի Էբոլի» (Իտալիա) թիմերի և նախնական փուլի A խմբի հաղթողի հետ։

Չեմպիոնների լիգա, նախնական փուլ, C խումբ

«Երևան» (Հայաստան) - «Պետրով» (Լատվիա)՝ 2-7

Գոռ Սարգսյան, 01'29'', Գարեգին Մաշումյան, 04'43'' - Կոզլովսկիս, 10'46'', 19'52'', Կուզմին, 11'20'', 36'34'', Միքս Բաբրիս, 14'35'', 34'37'', Ռիմկուս, 25'38

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ