Logo

ԱԱ-2024. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը տարավ 2-րդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութ, ֆոտոշարք)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
19:46 / 08.10.2022ՍՊՈՐՏ
null

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը 2024թ․ աշխարհի առաջնության որակավորման մրցաշարի հիմնական փուլում:

Երրորդ խմբի երկրորդ տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընդունեց չեխերին ու հաղթեց 4-2 հաշվով:

Հանդիպման հաշիվը չորրորդ րոպեին բացեցին հյուրերը, սակայն քիչ անց իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլերը խփեց Հայաստանի հավաքականի պատասխան գոլը՝ աչքի ընկնելով երկրորդ խաղում անընդմեջ։ Հայկական թիմի կազմում հաղթական հեթ-տրիկի հեղինակ դարձավ ռուսական «Տորպեդոյի» խաղացող Նիկիտա Խրոմիխը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին տուրում 4-3 հաշվով կամային հաղթանակ էր տարել Բոսնիա-Հերցեգովինայի թիմի նկատմամբ

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը  6 միավորով խմբի առաջատարն է, իսկ Չեխիան 3 միավորով 2-րդն է: Երկրորդ տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հոկտեմբերի 10-ին կրկին կմրցի չեխերի հետ: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19:30-ին:

ԱԱ-2024, որակավորման հիմնական փուլ, 2-րդ տուր

Հայաստան - Չեխիա՝ 4-2

Լուան Մյուլեր, 9'46", Նիկիտա Կրոմիխ, 24'31", 28',13", 39',57" - Կրիվանեկ, 3'11", Դրոզդ, 28'25"

 

 

 

 

 

 

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ