Logo

Չեմպիոնների լիգա. «Երևանը» հաղթեց, բայց դուրս մնաց պայքարից

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
22:13 / 27.08.2022• Ֆուտզալ
null

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի նախնական փուլի C խմբի 3-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Երևանը» ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում 8-4 հաշվով հաղթեց անգլիական «Լոնդոն Հելվեցիային», սակայն խմբում զբաղեցնելով 3-րդ տեղը՝ դուրս մնաց հետագա պայքարից:

«Երևանի» կազմում դուբլով աչքի ընկան Ռաֆիկ Մելիքյանն ու Գեղամ Թումբարյանը, մեկական գոլ խփեցին Միհրան Դերմենջյանը, Գարեգին Մաշումյանը, Արամ Սարգսյանն ու Սարո Գալստյանը:

Հիշեցնենք, որ առաջին տուրում երևանյան ակումբը 2-7 հաշվով պարտվել էր լիտվական «Պետրովին», իսկ երկրորդ տուրում 15-1 հաշվով հաղթել էր Ջիբրալթարի չեմպիոն «Եվրոպային»: 

«Երևանը», «Պետրովը» և «Լոնդոն Հելվեցիան» վաստակեցին 6-ական միավոր, իսկ «Եվրոպան» կրեց 3 պարտություն։ 3 թիմերի հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում միայն նրանց միջև խաղերի գոլերի ցուցանիշը (խմբի հետնապահի հետ խաղերը հանվում են)։ Այդ ցուցանիշով առաջին տեղը զբաղեցրեց «Պետրովը», որը կընդգրկվի հիմնական փուլի 7-րդ խմբում և կմրցի «Կաունո Ժալգիրիս» (Լիտվա), «Չիտա դի Էբոլի» (Իտալիա) թիմերի և նախնական փուլի A խմբի հաղթողի հետ։

«Լոնդոն Հելվեցիան» խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ «Երևանը» երրորդն էր։

 

Ֆուտզալի Չեմպիոնների լիգա, որակավորման նախնական փուլ, C խումբ, 3-րդ տուր

 

«Երևան» (Հայաստան) - «Լոնդոն Հելվեցիա» (Անգլիա)՝ 8:4 

Մելիքյան, 01'31'', 35'39'' Ռիբեյրո, 06'10'', Դերմենջյան, 10'05'', Մաշումյան, 22'21'', Մորեյրա, 27'42'', 39'56'', Սարգսյան, 31'02'', Լուկաս Ֆեռաս, 34'15'' (6մ), Թումբարյան, 34'36'', 34'56'', Գալստյան, 39'47''

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ