Logo

Friedkin Group-ը համաձայնեցրել է «Էվերթոնի» բաժնետոմսերի ձեռքբերումը

19:37 / 23.09.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Friedkin Group-ը համաձայնեցրել է անգլիական «Էվերթոնի» բաժնետոմսերի ձեռքբերումը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ամերիկացի միլիարդատեր Դեն Ֆրիդկինի ընկերությունը կգնի Farhad Moshiri's Blue Heaven Holdings-ին պատկանող բաժնետոմսերի 94,1 տոկոսը։ Գործարքը պետք է կայանար ամռանը, սակայն վերջին պահին ձախողվել է։ Նախորդ շաբաթա ավարտին կողմերին հաջողվել է համաձայնության գալ։

Դեն Ֆրիդկինի կոնսորցիումը, որին պատկանում է նաև իտալական «Ռոման», ավելի վաղ «Էվերթոնին» տրամադրել էր 200 միլիոն ֆունտ ստերլինգ վարկ՝ նոր ստադիոնի շինարարությունն ավարտին հասցնելու համար։ Ակումբի ընդհանուր պարտքն այս պահին գերազանցում է 600 միլիոն ֆունտը։

Գործարքն առաջիկայում պետք է հաստատի նաև Անգլիայի Պրեմիեր լիգան:

Նոր մրցաշրջանում «Էվերթոնը» Պրեմիեր լիգայում 5 խաղից հետո ունի մեկ միավոր և բաժանում է 18-20-րդ տեղերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ