Logo

Ֆրիցը ևս կմասնակցի ATP-ի Ամփոփիչ մրցաշարին

22:59 / 30.10.2025Թենիս
Պաշտոնական
null

Թենիսի տղամարդկանց աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցը որակավորվել է տարվա Ամփոփիչ մրցաշարին, հաղորդում է ATP-ի մամուլի ծառայությունը:

ԱՄՆ-ի ներկայացուցչից առաջ Ամփոփիչ մրցաշարին որակավորվել էին նաև առաջին ռակետ Կառլոս Ալկարասը, երկրորդ համար Յանիկ Սիները, երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը և 5-րդ համար Նովակ Ջոկովիչը:

Նոյեմբերի 9-16-ը կայանալիք տարվա Ամփոփիչ մրցաշարը կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ