Logo

Ֆրենսիս Նգանուն կշարունակի համատեղել խառը մենամարտերն ու բռնցքամարտը

21:58 / 10.01.2025Բռնցքամարտ
null

38-ամյա Ֆրենսիս Նգանուն նախատեսում է 2025 թվականին մենամարտել ինչպես բռնցքամարտում, այնպես էլ MMA-ում, հաղորդում է The Sun-ը։

UFC-ի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոնը 2024 թվականին ևս եղել է և՛ ռինգում, և՛ օկտագոնում:

«Կարծում եմ՝ 2025 թվականին նա մեկ անգամ կբռնցքամարտի և մեկ անգամ էլ օկտագոն դուրս կգա։ Հերթականությունը պայմանավորված կլինի մրցակիցներով», ասել է է PFL-ի (խառը մենամարտերի լիգա) հիմնադիր Դոն Դեյվիսը։

Նգանուն բռնցքամարտում նորամուտը նշել է բրիտանացի Թայսոն Ֆյուրիի դեմ մենամարտով, որտեղ պարտվել է միավորներով։ Հնարավոր է նաև` 2025 թվականին Նգանուն ու Ֆյուրին ռևանշ մենամարտ անցկացնեն:

 Նախորդ տարի աֆրիկացի մարտիկը դարձել է PFL-ի ծանր քաշային կարգի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ