Մյունխենի «Բավարիան» մտադիր է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին:
Լրագրող Ժերար Ռոմերոյի հաղորդմամբ՝ գերմանական գրանդը ցանկանում է վարձակալել 25-ամյա նիդեռլանդցուն և պայմանագրում ներառել տրանսֆերային իրավունքը գնելու կետ:
Նման համաձայնագիր ստորագրվել է նաև 2019 թվականին՝ բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տեղափոխության ժամանակ:
Հիշեցնենք, որ Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»: Կիսապաշտպանը կատալոնական թիմի գույները պաշտպանում է 2019 թվականից:


