Կատալոնական «Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մերժել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային առաջարկը, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
25-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է դիտարկել միայն Մյունխենի «Բավարիա» կամ Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու հնարավոր տարբերակները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խնդրել է Դե Յոնգին թիմում մնալու համար 50 տոկոսով կրճատել աշխատավարձը: Եթե Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպանը չգնա աշխատավաձի կրճատման, ապա կատալոնական թիմը չի կարող նրան պահել: Ոչ պաշտոնական տեղեկություններով, Դե Յոնգը շաբաթական 560.000 եվրո աշխատավարձով «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող խաղացողն է:


