«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը քննադատել է «Վիլյառեալի» դեմ Լա լիգայի խաղը Մայամիում անցկացնելու գաղափարը, հայտնում է AS-ը:
«Ինձ դուր չի գալիս, որ մենք այդ խաղն անցկացնելու ենք ԱՄՆ-ում։ Համաձայն չեմ այս որոշման հետ։ Սա անարդար վերաբերմունք է մրցաշարի՝ Լա լիգայի նկատմամբ։
Այս որոշումն անարդար է նաև ֆուտբոլիստների համար։ Մենք վերջերս շատ ենք դժգոհում խաղերի խտության ու ավելորդ ճանապարհորդությունների համար։ Հասկանալի է, որ ակումբները գումար են վաստակելու այս հանդիպումից։ Դա հասկանալի է, բայց ես չէի կայացնի նման որոշում»,- ասել է դե Յոնգը։
Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն բացառության կարգով թույլ էր տվել Լա լիգայի շրջանակում նախատեսված «Բարսելոնա» - «Վիլյառեալ» խաղն անցկացնել Մայամիում։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

