Logo

Ֆրենկի դե Յոնգը՝ «Բարսելոնայի» 11000-րդ գոլի հեղինակ

10:23 / 25.02.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» հատել է ակումբի պաատմության 11000 գոլի շեմը, հայտնում է Իսպանիայի գործող չեմպիոնի մամուլի ծառայությունը:

Չավի գլխավորած թիմը Լա լիգայի 26-րդ տուրում ընդունել էր «Խետաֆեին» և հաղթել 4-0 հաշվով: Այս խաղում կատալոնական գրանդի երրորդ և ակումբի պատմության 11000-րդ գոլը խփել էր Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը: «Խետաֆեի» դեմ խաղի ավելացված ժամանակի առաջին րոպեին էլ «Բարսելոնայի» պատմության 11001-րդ գոլն էլ խփել էր իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը:

«Բարսելոնան» 26 խաղից հետո 57 միավորով բարձրացել է երկրորդ տեղ՝ շրջանցելով կատալոնական «Ժիրոնային», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել և 56 միավորով երրորդն է: «Բարսելոնան» 5 միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին», որը նույնպես այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Խետաֆեն» 26 խաղից հետո 34 միավորով 10-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ