Logo

Ֆրենկի դե Յոնգն ու Գավին մոտ են շարք վերադառնալուն

22:29 / 27.09.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպաններ, նիդերլանդցի Ֆրենկի դե Յոնգն ու իսպանացի Գավին շուտով շարք կվերադառնան։ Այդ մասին հաստատել է «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։

«Ես դրական դինամիկա եմ տեսնում մարզումների ժամանակ և գոհ եմ Ֆրենկիի առաջընթացից։ Գավիի համար նույնպես ամեն ինչ լավ է։ Նրանք մարզավիճակ են հավաքում և շուտով կօգնեն մեզ։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները հաջորդ շաբաթ»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Գավին 2023 թ. նոյեմբերին ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածք էր ստացել։ 27-ամյա Դե Յոնգն էլ այս տարվա ապրիլից ապաքինվում է կոճի վնասվածքից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ