Նիդերլանդների հավաքականի ու «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հայտարարել է, որ ցանկանում է իր ամբողջ կարիերան անցկացնել կատալոնական ակումբում:
««Բարսան» իմ կյանքի ակումբն է: Ես ուզում եմ իմ ամբողջ կյանքն անցկացնել այստեղ: Երբեք չեմ ցանկացել հեռանալ՝ չնայած անցած ամռանն ակումբի ունեցած ֆինանսական դժվարություններին:
Միշտ եղել եմ «Բարսայի» երկրպագու՝ սկսած մանկությունից: Սա իմ երազանքի ակումբն է»,- ասել է Դե Յոնգը El Periodico-ի հետ զրույցում:
26-ամյա Դե Յոնգը «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2019 թվականից: Նա թիմի կազմում անցկացրել է 183 խաղ, խփել 15 գոլ, կատարել 21 գոլային փոխանցում: Transfermarkt-ը նիդերլանդցու տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո:


