Logo

Ֆրենկ Լեմպարդը կարող է գլխավորել ֆրանսիական ակումբը

22:07 / 12.09.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու և նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը «Լիոնը» գլխավորելու հիմնական թեկնածուն է, այս մասին հայտնում է 90min-ը:

Ֆրանսիական ակումբը սեպտեմբերի 12-ին պաշտոնանկ էր արել գլխավոր մարզիչ Լորան Բլանին, որը թիմի ղեկը ստանձնել էր 11 ամիս առաջ: 57-ամյա մասնագետի գլխավորությամբ «Լիոնը» նախորդ առաջնությունում զբաղեցրեց 7-րդ տեղը, իսկ նոր մեկնարկած մրցաշրջանում 4 խաղում վաստակել է ընդամենը մեկ միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ 45-ամյա Լեմպարդը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաև անգլիական «Դերբին» և «Էվերթոնը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա