Logo

Ֆրեդ. «Եվրոպա լիգայում հեշտ խաղեր չկան»

19:30 / 09.11.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդը խոսել է Եվրոպա լիգայում կատալոնական «Բարսելոնայի» հետ դիմակայության սպասելիքներից:

«Մենք գիտենք, որ «Բարսելոնան» հրաշալի թիմ է: Դժվար կլինի, քանի որ Եվրոպա լիգայում հեշտ խաղեր չկան: Հիանալի հանդիպում կստացվի և ես վստահ եմ, որ մենք պատրաստ ենք:

Տա Աստված՝ անցնենք հաջորդ փուլ: Վերջին մրցաշրջաններում մենք այնքան էլ լավ չենք խաղացել, բայց երկրպագուները միշտ աջակցել են մեզ:

Վստահ եմ, որ «Բարսելոնայի» դեմ խաղում նույնպես կստանանք աջակցություն: Մեր մարզադաշտում տիրում է հիանալի մթնոլորտ, և դա մեզ հավելյալ ուժեր կհաղորդի»,- կիսապաշտպանի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Եվրոպա լիգայում «Բարսելոնայի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև 1/16 եզրափակիչի առաջին խաղը կկայանա փետրվարի 16-ին «Նոու Կամպ» մարզադաշտում: Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց «Օլդ Թրաֆորդում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ