Գերմանիայի Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Ֆրայբուրգը» սեփական դաշտում 5-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Վերդերի» դեմ խաղում։
Տանտերերից դուբլ են գրանցել վինգերներ Վինչենցո Գրիֆոն ու Ռիցո Դոանը։
«Ֆրայբուրգը» Բունդեսլիգայում տարել է ակումբի պատմության մեջ երկրորդ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Ակումբի ռեկորդային հանդիպումը ներքին առաջնությունում կայացել է 2021թ. դեկտեմբերի 5-ին, երբ թիմը 6-0 հաշվով հաղթել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։
«Ֆրայբուրգը» միավորների քանակը հասցրել է 39-ի և բարձրացել չորրորդ տեղ։ «Վերդերը» 30 միավորով 10-րդն է։
Գերմանիայի Բունդեսլիգա, 23-րդ տուր
«Ֆրայբուրգ» - «Վերդեր»` 5-0
Կիլիան Սիլդիլիա, 15, Վինչենցո Գրիֆո, 33, 57, Ռիցու Դոան, 76, 90+2
Չիրացված 11-մետրանոց` Անդրե Սիլվա, 39 («Վերդեր»)