Logo

«Ֆրայբուրգը» հաղթեց «Քյոլնին» ու բարձրացավ երկրորդ տեղ, Ադամյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

23:06 / 06.11.2022ՍՊՈՐՏ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Քյոլնը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, արտագնա խաղում 0-2 հաշվով պարտվեց «Ֆրայբուրգին»:

29-ամյա հայ հարձակվողը խաղն սկսեց պահեստայինների նստարանից ու փոխարինման մտավ 62-րդ րոպեին:

Ընթացիկ մրցաշրջանում Ադամյանը գերմանական ակումբի կազմում անցկացրած 21 խաղում խփել է 2 գոլ ու կատարել նույնքան ասիստ:

Այս հաղթանակից հետո «Ֆրայբուրգը» 27 միավորով բարձրացավ երկրորդ տեղ ու մեկ միավոր է զիջում առաջատար «Բավարիային»։ «Քյոլնը» 17 միավորով 12-րդ տեղում է:

Գերմանիայի Բունդեսլիգա, 13-րդ տուր

«Ֆրայբուրգ» - «Քյոլն»՝ 2-0 (տեսանյութ)

Չժոու Յեն, 52, Միխայել Գրեգորիչ, 64

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ