Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Խրիստուլա Զախարոպուլուն վստահ է, որ երկրում կկարողանան կարգ ու կանոն հաստատել 2024թ. Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ընթացքում:
«Անհանգստության առիթ չկա: Ֆրանսիայում հաճախ են կայացել մեծամասշտաբ մարզական իրադարձություններ: Վստահ եմ՝ կազմակերպիչները կկարողանան ապահովել բոլոր մասնակիցների անվտանգությունը»,- Զախարոպուլուի խոսքը փոխանցում է France 24-ը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ֆրանսիայում տեղի են ունենում բողոքի ակցիաներ ու մասսայական անկարգություններ:
2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:


