Logo

Ֆրանսիայում սկանդալ է բարձրացել Օլիմպիական խաղերի բացմանը սևամորթ երգչուհու պատճառով

10:45 / 28.03.2024Այլ մարզաձևեր
null

Մալիի արմատներ ունեցող ֆրանսիացի երգչուհի Այա Նակամուրան սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նրան առաջարկել են ելույթ ունենալ Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման ժամանակ։

Նակամուրան Ֆրանսիայի ամենահայտնի երգչուհին է այս պահին և շուրջ 20 միլիոն հետևորդ ունի սոցցանցերում։ Չնայած դրան՝ նրա ընտրությունն առաջացրել է դժգոհություններ, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների շրջանում, գրում է The New York Times-ը։

«Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը քննադատել է Այա Նակամուրայի մասնագիտական գործունեությունը։

«Նա չի երգում ֆրանսերեն։ Նա նույնիսկ չի երգում արտասահմանյան լեզվով։ Նա չգիտես ինչ է երգում։ Դա անհեթեթություն է։ Դա գեղեցիկ խորհրդանիշ չէ, դա Էմանուել Մակրոնի նոր սադրանքն է, որն ամեն առավոտ արթնանում է ֆրանսիացի ժողովրդին նվաստացնելու ցանկությամբ»,- ասել է Լե Պենը։

Ֆրանսիացի գրող, ռեժիսոր ու ակտիվիստ Ռոհայա Դիալոն ևս բացասական է արձագանքել։

«Կա ինքնության հետ կապված խուճապ։ Կարծում եմ՝ Ֆրանսիան չի ցանկանում իրեն տեսնել այնպիսին, ինչպիսին կա իրականում։ Սպիտակ Ֆրանսիան վտանգ է զգում, ինչը չի եղել 30 տարի առաջ»,- ասել է Ռոհայա Դիալոն։

Երգչուհին նաև քննադատության թիրախում է հայտնվել սոցցանցերում։ Նա հարցազրույց չի տվել այդ առնչությամբ և բավարարվել է կարճ մեկնաբանությամբ․ «Դուք կարող եք լինել ռասիստ, սակայն ոչ խուլ»։

Այա Նակամուրան Ֆրանսիայում հայտնի է դարձել նրանով, որ ֆրանսիական երգերում օգտագործում է արաբական, անգլիական ու արևմտաաֆրիկյան տեքստեր, այդ թվում՝ իր հայրենի Մալիից։

Հիշեցնենք, որ Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ