Շվեյցարիայի Լենցհերայդե քաղաքում մեկնարկել է բիաթլոնի աշխարհի 58-րդ առաջնությունը, որտեղ խաղարկվել են առաջին մեդալները։
Ֆրանսիայի թիմը երկրորդ տարին անընդմեջ հաղթել է խառը փոխանցումավազքում։ Էրիկ Պերո, Էմիլյեն Ժակլեն, Յուլյա Սիմոն, Լու Ժանմոնո քառյակը 8 կրակահերթից հետո մեկ տուգանային շրջան է անցել և եզրագիծը հատել 1 ժամ 4 րոպե 41 վայրկյանում։
Արծաթե մեդալակիր է դարձել Չեխիան (Վիտեսզլավ Հերինգ, Միխալ Կրչմարժ, Թերեզա Վոբարնիկովա, Ջեսիկա Յիսլովա, 1:05:55), իսկ բրոնզե մեդալին արժանացել են գերմանացիները` Յուստուս Ստրելով, Ֆիլիպ Նավրատ, Ֆրանսիսկա Պրոյս, Սելինա Գրոթիան քառյակը (1:05:59)։
Ֆավորիտներից Նորվեգիայի հավաքականը զբաղեցրել է միայն չորրորդ տեղը։