Logo

Ֆրանսիայի պատանեկան հավաքականի նախկին կիսապաշտպանը միացել է «Արարատին»

11:22 / 18.09.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել ֆրանսիացի կենտրոնական կիսապաշտպան Կլեման Լերնոյի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

20-ամյա ֆուտբոլիստն «Արարատ» է տեղափոխվել ֆրանսիական «Նանսի» ակումբից, որի երկրորդ թիմի կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Լերնոն նաև 7 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում: «Արարատում» նա կխաղա 8 համարի մարզաշապիկով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա