Ֆուտբոլի Ֆրանսիայի օլիմպիական հավաքականն ընկերական խաղում 7-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Դոմինիկյան Հանրապետության թիմի նկատմամբ։
Ֆրանսիացիների կազմում դուբլի հեղինակ են դարձել «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը և Մյունխենի «Բավարիայի» նորեկ Մայքլ Օլիսեն։
Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրիի գլխավորած թիմը պատրաստվում է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին, որոնք կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
Ֆրանսիայի օլիմպիական հավաքականը հաջորդ ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 17-ին՝ մրցելով ճապոնացիների հետ։


