Logo

Կանանց Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը կարող է ստանձնել Կոտ դ'Իվուարի հավաքական ղեկը

23:39 / 25.01.2024Ֆուտբոլ
null

Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է մինչև Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել կանանց Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Էրվե Ռենարին, հայտնում է L'Equipe-ը:

Ռենարի հետ կարող է կնքվել վարձակալական պայմանագիր, քանի որ 55-ամյա մասնագետը մինչև 2024 թվականի հունիսի 30-ը պայմանագիր ունի Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:

Ֆրանսիացի մասնագետը Կոտ դ'Իվուարի հավաքականը գլխավորել է նաև 2014-2015 թվականներին: Նախկինում նա աշխատել է նաև Անգոլայի, Զամբիայի, Մարոկկոյի և Սաուդյան Արաբիայի հավաքականներում:

Ավելի վաղ պաշտոնանկ էր արվել Ժան-Լուի Գասեն, որի գլխավորությամբ Կոտ դ'Իվուարի հավաքականն Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլում պարտվեց Նիգերիային (0-1) և Հասարակածային Գվինեային (0-4), բայց առաջին տուրում Գվինեա-Բիսաուի (2-0) նկատմամբ հաղթանակի շնորհիվ կարողացավ ձեռք բերել փլեյ-օֆֆի ուղեգիր:

Հունվարի 29-ին Կոտ դ'Իվուարի հավաքականը 1/8 եզրափակիչում հանդիպելու է Սենեգալին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ