Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականը Եվրո-2024-ից առաջ վերջին ընկերական հանդիպմանը գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց Կանադայի թիմի հետ։
Կանադայի հավաքականի դարպասապահ Մաքսիմ Կրեպոն 5 սեյվ կատարեց և օգնեց իր թիմին ոչ-ոքի կորզել աշխարհի գործող փոխչեմպիոնից։
Դիդյե Դեշամի գլխավորած թիմը հունիսի 17-ից պայքարը կսկսի Եվրոպայի առաջնությունում, որի առաջին տուրում կհանդիպի Ավստրիայի հավաքականին։ Կանադան հունիսի 21-ին Ամերիկայի գավաթի խաղարկության բացման խաղում կմրցի Արգենտինայի հավաքականի դեմ։
Ընկերական խաղ
Ֆրանսիա - Կանադա` 0-0 (տեսանյութ)