Logo

Ֆրանսիայի հավաքականի պաշտպանը Եվրո-2024-ի մեկնարկից առաջ վնասվածք է ստացել

00:18 / 13.06.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Տեո Էրնանդեսը Եվրո-2024-ի մեկնարկից առաջ վնասվածք է ստացել։

Sportmediaset-ը հայտնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստն անավարտ է թողել հունիսի 12-ի մարզումը։ Դեռևս պարզ չէ նրա վնասվածքի լրջությունը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 14-ին։ Ֆրանսիայի հավաքականը մրցաշարում ընդգրկված է D խմբում և մրցելու է Նիդերլանդների, Ավստրիայի ու Լեհաստանի թիմերի դեմ։

Էրնանդեսը Ֆրանսիայի հավաքականում 27 խաղում խփել է 2 գոլ, կատարել 8 արդյունավետ փոխանցում։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ