Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը կաշխատի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադում», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ակումբն առաջիկայում հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: «Վագրերի» ղեկավարությունը թիմի գլխավոր մարզչի հիմնական թեկնածու էր դիտարկում Ստեֆանո Պիոլիին, սակայն իտալացի մասնագետի հետ բանակցությունները տապալելուց հետո որոշվել է հրավիրել ֆրանսիացի Լորան Բլանին:
Բլանը ժամանակին գլխավորել է ֆրանսիական «Բորդոն», ՊՍԺ-ն ու Լիոնի «Օլիմպիկը», աշխատել է նաև Կատարը ներկայացնող «Ալ Ռայանում»: Անվանի ֆուտբոլիստը 2010-2012 թվականներին եղել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի ավարտված մրցաշրջանում «Ալ Իթիհադը» 54 միավորով զբաղեցրել էր 5-րդ տեղն ու չէր կարողացել նվաճել Ասիայի Չեմպիոնների լիգայի ուղեգիր:


