Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Ժոնաթան Կլոսը տեղափոխվել է Լիգա 1-ը ներկայացնող «Նիս»։ Ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել 2+1 ձևաչափով։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրում է, որ «Նիսը» Կլոսի տեղափոխության համար ֆրանսիական «Մարսելին» վճարել է 5 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստը 2022 թ. հուլիսից հանդես էր գալիս պրովանսյան ակումբում, որի կազմում 85 խաղում խփել է 7 գոլ, կատարել 24 ասիստ։ Պաշտպանն ընդգրկված էր Ֆրանսիայի հավաքականի` Եվրո-2024-ի հայտացուցակում, սակայն մրցաշարում հանդիպման չմասնակցեց։


