Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները Չիլիի թիմի դեմ ընկերական խաղից (3-2) հետո ալկոհոլ և ուրախացնող գազ են օգտագործել, հայտնում է Get French Football News-ը։
Առավոտյան ժամը 6-ին հյուրանոցի այցելուների կանչով ոստիկաններ են եկել Sofitel հյուրանոց աղմուկից բողոքների պատճառով։
Ականատեսները հաստատում են, որ աղմկողները եղել են Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները, որոնք ալկոհոլի ազդեցության տակ էին և օգտագործել էին նաև ազոտի օքսիդ` ծիծաղեցնող գազ։ Ֆուտբոլիստները, որոնց անունները չի նշվում, իրենց պահել են ագրեսիվ և հրաժարվել են անջատել բարձր երաժշտությունը։
Ազոտի օքսիդի կիրառությունը, որպես հոգեակտիվ նյութ, Ֆրանսիայում արգելվել է 2021 թվականի հունիսի 1-ից՝ մտավախություն ունենալով, որ դրա օգտագործումը կարող է հանգեցնել գիտակցության կորստի, շնչահեղձության և նյարդաբանական ու սրտանոթային լուրջ խնդիրների։


