ՊՍԺ-ի ֆրանսիացի պաշտպան Լուկաս Էրնանդեսը ծանր վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում (0-1):
28-ամյա ֆուտբոլիստը ՄՌՏ հետազոտություն է անցել, ախտորոշվել է ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը:
Այսպիսով, Էրնանդեսը բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի վերջնամասը, Ֆրանսիայի հավաքականին էլ չի կարողանա օգնել հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում: