Logo

Ֆրանսիայի գավաթ. ՊՍԺ-ն մեծ դժվարությամբ կոտրեց 5-րդ լիգան ներկայացնող ակումբի դիմադրությունը

02:23 / 16.01.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 4-2 հաշվով հաղթեց 5-րդ լիգան ներկայացնող «Էսպալի» ակումբին։

Փարիզյան գրանդը մեծ դժվարությամբ կոտրեց համեստ մրցակցի դիմադրությունը։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը երրորդ րոպեին գնդակ բաց թողեց, իսկ մինչև 88-րդ րոպեն հաշիվը հավասար էր, սակայն ֆրանսիացի վինգեր Բրեդլի Բարկոլյան խփեց հաղթական գոլը։

Ֆրանսիայի գործող գավաթակիրը շարունակում է պայքարը և հանդես կգա 1/8 եզրափակիչում։

Ֆրանսիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Էսպալի» - ՊՍԺ` 2-4

Կևիս Գյեչի, 3, Մաքսենս Ֆուրնել, 71 - Ուուրեն Զայիր-Էմերի, 37, Դեսիրե Դուե, 67, Բրեդլի Բարկոլյա, 88, Գոնսալու Ռամուշ, 90+2 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ