Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում ՊՍԺ-ն տիտղոսի պաշտպանությունը հաղթանակով սկսեց և 1/32 եզրափակիչում մրցակցի դաշտում հետխաղյա 11-մետրանոցներով պայքարից դուրս թողեց «Լանսին»։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։ Փարիզյան ակումբի պատասխան գոլը 70-րդ րոպեին խփեց պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը։ «Պարի Սեն-Ժերմենի» ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը հետխաղյա հարվածաշարի ժամանակ հետ մղեց մրցակցի իրացրած երկու 11-մետրանոց։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 1/16 եզրափակիչում մրցելու է երկրի 5-րդ լիգան ներկայացնող «Էսպալիի» դեմ։
Ֆրանսիայի գավաթ, 1/32 եզրափակիչ
«Լանս» - ՊՍԺ` 1-1 (11-մետրանոցներով` 3-4)
Մ'Բալա Նզոլա, 66 - Գոնսալու Ռամուշ, 70