Ֆրանսիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 7-0 հաշվով գերվստահ հաղթանակ տարավ երկրի չորրորդ լիգան ներկայացնող «Ստադ Բրիոշենի» դեմ խաղում։
Փարիզյան ակումբից հեթ-տրիկ գրանցեց պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը, մեկական գոլ խփեցին Ժոաու Նևեշը, Դիսրե Դուեն, Սենի Մայուլուն և Ուսման Դեմբելեն։
«Պարի Սեն-Ժերմենը» գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում է։ Պայքարը շարունակում են նաև «Ռեյմսը», Լիգա 2-ից «Դյունկերկն» ու չորրորդ լիգայից «Կանը»։
Ֆրանսիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Ստադ Բրիոշեն» - ՊՍԺ` 0-7
Ժոաու Նևեշ, 16, Գոնսալու Ռամուշ, 36, 48 (11մ), 58, Դեսիրե Դուե, 55, Սենի Մայուլու, 66, Ուսման Դեմբելե, 85